ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ CAT 320 GC
Գինը ըստ հարցման
ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ՀԱՆՁՆՈՒՄ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
ԼԱՅՆ ՑԱՆՑԵՐ
Cat® 320 GC հիդրավլիկ էքսկավատորը մեծ նշանակություն ունեցող մեքենա է ցանկացած շինհրապարակում: Ցածր ծախսատարության և բարձր արդյունավետության շնորհիվ իդեալական տարբերակ է հանդիսանում նաև վարձակալության բիզնեսի համար։ Քանի որ էքսկավատորը շինարարական հոսքի առաջատար մեքենան է, այն պետք է համապատասխանի արդյունավետության, ճշգրտության, անվտանգության և արտադրողականության բարձր պահանջների: Նոր սերնդի Cat 320 GC էքսկավատորը համապատասխանում է ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների բոլոր պահանջներին։ Ներկառուցված նորարարական լուծումների շնորհիվ այն ցուցադրում է իր դասի ամենաբարձր ցուցանիշները արդյունավետության և տնտեսման առումով:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱԳԵՐ
20-30 տոննա Cat էքսկավատորների նոր սերունդն ունի բացառիկ հովացման համակարգ ՝ էլեկտրական տեսակ։ Cat 320 GC-ի վրա տեղադրված են 5 էլեկտրական հովացման օդափոխիչներ ձեռքով կառավարվող և ավտոմատ ծրագրավորվող հակադարձմամբ' հովացման համակարգի ռադիատորները մաքրելու համար: Օդափոխիչները համակցված են բլոկների մեջ:
• շարժիչի սառեցում երկու օդափոխիչով,
• հիդրավլիկ համակարգի հովացում երկու օդափոխիչով,
• օգտագործվող օդի հովացման բլոկ մեկ օդափոխիչից
Բոլոր բլոկերը գործում են միմյանցից անկախ, և յուրաքանչյուր բլոկի օդափոխիչները պտտվում են այն արագությամբ, որն անհրաժեշտ է առանձին համակարգը սառեցնելու համար: Երբ ավտոմատ հակադարձման համակարգը միացված է, բոլոր հինգ օդափոխիչները պտտվում են հակառակ ուղղությամբ առավելագույն արագությամբ, բոլոր պայմանները պահպանվում են համակարգերի գերտաքացումից խուսափելու համար:
ԿՑՈՐԴՆԵՐ
Cat 320 GC-ն կարող է հագեցած լինել տարատեսակ կցորդիչներով ՝ տարբեր ծավալի, երկրարության, կիրառման շերեփներով, մեխանիկական փխրեցուցիչներով և այլն:
Cat 320 GC էքսկավատորը հագեցած է երկկողմանի բարձր ճնշման լրացուցիչ հիդրավլիկ գծերով, ինչը էքսկավատորը վերածում է ունիվերսալ շինարարական մեքենայի, որն ունակ է կատարել շինարարության մեջ առաջադրանքների լայն շրջանակ: Լրացուցիչ հիդրավլիկ գծերի առկայության դեպքում էքսկավատորը կարող է համալրվել տարբեր հիդլավրիկ կցորդիչներով․
• հիդրավլիկ բռնիչներով,
• հիդրավլիկ փորիչով,
• հիդրավլիկ մուրճեր,
• հիդրավլիկ հարթացուցիչներ
• հիդրավլիկ բետոնե ջարդիչներ և մկրատ,
• ավելի մեծ չափսի շերեփներ
Կցորդիչները փոխելու հարմարության և արագության համար տեխնիկան կարող է լրացուցիչ հագեցած լինել կցորդների արագ փոփոխման սարքով ՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ հիդրավլիկ:
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։
ՆՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Հեռ: +374 60 52 00 00Աշխատանքային ժամեր
Երկ-Ուրբ: 9:00 - 18:00
Վանաձոր մանրածախ խանութ
2/2-2 խանութ, Թևոսյան փողոց, Վանաձոր ք, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն.
Երևան Գարաժ Մաստերս Մոլ
Հայաստանի Հանրապետություն,, Երևան 0088, 15-րդ թաղամաս, Մազմանյան փ. 1
Քաջարանի գրասենյակ
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, 3309, ք. Քաջարան, Խանջյան 7
Աբովյան - Գլխամաս
Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան, 2201, Արտադրական 2-րդ թաղամաս, 4